Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:43 22-03-2022

Հայ խաղաղապահները Լիբանանում մասնակցել են հանդիսավոր միջոցառման

ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում մարտի 21-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, նվիրված UNIFIL (Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր) առաքելության կազմավորման 44-րդ տարեդարձին։

ՊՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի զինծառայողները։

Ֆոտոշարք