Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:06 21-03-2022

Սաակաշվիլին հայտարարել է, որ «Ժողովրդի ծառան» սերիալը հիմնված է իր նախագահության փուլերի վրա.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ «Ժողովրդի ծառան» սերիալը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին, հիմնված է իր նախագահության փուլերի վրա։ Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Թբիլիսիի քաղաքային դատարանում՝ բյուջետային միջոցների յուրացման գործով դատավարության ժամանակ։
«Պարոն դատավոր, վստահ եմ, որ դուք դիտում եք «Ժողովրդի ծառան» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Զելենսկին է։ Երեկվա սերիայում ասվում էր, որ Սաակաշվիլին կրճատել է հարկերը, 11 անգամ ավելացրել բյուջեն։ Ես ավելացրել եմ բյուջեն, իսկ ինձ մեղադրում են այն վատնելու մեջ։ Զելենսկու ֆիլմը հիմնականում հիմնված է, ինչպես ինձ պատմեց հենց սցենարիստը, իմ նախագահության փուլերի վրա։ Պատկերացրեք, մի քանի տարի հետո կհասնեն Զելենսկուն և նրան կասեն. հետո՞ ինչ, որ դուք փրկել եք ձեր երկիրը, այն մարզաշապիկը, որ հագել էիք, պետական ​​միջոցների վատնում է»,- դիմել է Սաակաշվիլին դատավորին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել