Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:43 18-03-2022

Խրամորթցիները լքե՞լ են գյուղը

«Իրավիճակը Խրամորթում կայուն է»։ Այս մասին oragir.news-ին փոխանցեց գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Խրամորթում միջադեպ էր տեղի ունեցել: Ադրբեջանական զինված ուժերը զենքի սպառնալիքով տարածքից հեռացրել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին: Ավելի ուշ ադրբեջանցիները հայերեն ձայնագրությամբ դիմելով հայերին` ասել էին, որ լքեն գյուղը։ Մենք տեղեկություն ենք ստացել, որ վերջին միջադեպից հետո որոշ բնակիչներ լքել են գյուղը, սրա վերաբերյալ գյուղապետն ասաց, որ ոչինչ չի կարող ասել։

«Ամեն ինչ խաղաղ ա, կրակոցներ չկան։ Հայտարարություններն էլ վերջացան, այսօրվա դրությամբ ամեն ինչ հանգիստ է»,֊ եզրափակեց Աբրահամյանը։

Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետեւի անվադողը:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան