copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:23 18-03-2022

Առաջին անգամ եմ նման բան լսում և զարմացած եմ. ըմբիշ Մալխաս Ամոյանն արձագանքում է նախարարին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի Վահրամ Դումանյանը ԱԺ համապատասխան նիստում խոսելով Հայաստանից հեռացած մարզիկների մասին, անդրադարձել էր նաեւ ըմբիշ Մալխաս Ամոյանին:

Նա մասնավորապես նշել էր. «Օրինակ իրեն առաջարկում էին ավելի բարձր կարգով գումարներ արտասահմանում, որ իրենց դրոշի տակ հանդես գար, բայց նա չգնաց, մնաց այստեղ ու չեմպիոն դարձավ: Հրավիրեք Մալխասին, եթե չեք հավատում: Նա գնում էր, պարոն Գիլոյանը (փոխնախարար Կարեն Գիլոյան-խմբ), մենք իր հետ զրուցեցինք եւ նա որոշում կայացրեց ու չգնաց»:

Նախարարի այս հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ըմբիշ Մալխաս Ամոյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Ասեմ, որ ինձ իսկապես առաջարկ եղել է Բուլղարիայի դրոշի ներքո հանդես գալ, չեմ գնացել եւ դա ինձ ոչ մեկ չի համոզել: Ես ինքս իմ կամքով եմ որոշել մնալ եւ այստեղից մասնակցել մրցումների»:

Դիտարկմանը՝ այսինքն Ձեզ ո՛չ Կարեն Գիլոյանը, ո՛չ նախարարը չեն համոզել մնալ եւ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, նա նշեց. «Մի քանի հանգամանքների պատճառով է այնպես ստացվել, որ որոշել եմ մասնակցել Հայաստանի դրոշի ներք: Սակայն ինձ որևէ մեկը չի համոզել: Ես Կարեն Գիլոյանի հետ այդ թեմայով խոսել եմ, սակայն մնալու
կամ համոզելու մասին որևէ խոսակցություն չի եղել: Առաջին անգամ եմ նման բան լսում եւ զարմացած եմ»:

Անդրադառնալով առհասարակ նախարարության աշխատանքին, նա նշեց, թե հենց սպորտի բնագավառին քիչ են ուշադրություն դարձնում եւ դա շատ վատ է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը