copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:19 16-03-2022

Իլոն Մասկը անվանափոխել է Twitter-ի իր օգտահաշիվը՝ ի պատասխան Կադիրովի

Ամերիկացի միլիարդատեր, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը պատասխանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ սոցցանցերի վրա հարձակմանը և անվանափոխել Twitter-ի իր օգտահաշիվը, որտեղ իրեն բաժանորդագրվել է 78 միլիոն ընթերցող։

Կադիրովի և Մասկի միջև վեճը սկսվել է այն բանից հետո, երբ ձեռնարկատերը դիմել է Կրեմլին և հրապարակավ մենամարտի հրավիրել նախագահ Վլադիմիր Պուտինին: «Խաղադրույքը Ուկրաինան է»,- գրել էր SpaceX-ի ղեկավարը։

Ի պատասխան Ռամզան Կադիրովը Մասկին խորհուրդ էր տվել չմրցել Պուտինի հետ, քանի որ նախագահը ոչ սպորտային տեսք կունենա, եթե «հաղթի ավելի թույլ հակառակորդին»։

«Ինչպե՞ս ես դու պատկերացնում դա։ Դու ռինգի կարմիր անկյունում ես. բիզնեսմեն և Twitter-ի բլոգեր։ Պուտինը՝ կապույտում. համաշխարհային քաղաքական գործիչ, ռազմավար, Արևմուտքի և ԱՄՆ-ի փոթորիկ։ Հետևաբար դու պետք է առաջ մղվես՝ նուրբ Իլոնից բրուտալային Իլոն դառնալու համար»,- գրել է Չեչնիայի ղեկավարը իր Telegram ալիքում։

Մասկը այդ դիմումը հրապարակել է Twitter-ում, փոխել է իր օգտահաշվի անունը ու դարձրել Elona Musk և կրկնել մենամարտի հրավերը Վլադիմիր Պուտինին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում