Ներքին 4 տարի առաջ - 20:18 15-03-2022

ԿԲ-ից որևէ ուղիով ՌԴ գումար չի գնում, որովհետև այն ունի իր բալանսը.ԿԲ նախագահ

«Զբոսաշրջության ոլորտից կլինեն դրական ազդակներ, իսկ տարածաշրջանի աշխարհաքաղաքական ռիսկերի անորոշությունը հանգեցրել է ՀՀ ֆինանսական շուկայում տատանողականության աճի, և ռիսկի հավելավճարի մեծացման»,- ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում։

Գալստյանի խոսքով՝ առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշետություն կլինի, իսկ ԿԲ խորրհուրդը գնահատում է , որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված և մակրոտնտեսական հեռանկարի անհրաժեշտության հետ կապված՝ էականորեն ավելացումներ կլինեն։

Հարցին, թե ՀՀ ԿԲ-ի վրա արդյո՞ք ազդում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, և արդյո՞ք ՀՀ բանկերը խնդիր ունեն վիզա և մաստերքարտ վճարային համակարգերի հետ, պատասխանեց. «Երբ խոսակցություններ եղել են բանկային համակարգի հետ կապված՝ որոշակի աշխատանքներ արդեն իրականացրել ենք, սակայն իրավիճակը բավականին խայտաբղետ է»։

ԿԲ նախագահն ասաց, որ ընդհանուր առմամբ՝ ՌԴ արտահանվող ապրանքների ծավալը 850 մլն դոլար է եղել, մի մասը ընդամենը գյուղապրանքների հետ է կապված, կան նաև մշակող արդյունաբերության ընկերություններ, որոնք, ըստ էության, վարկային լուրջ խոչընդոտներ չունեն։

Անդրադառնալով դոլարի փոխարժեքին՝ ասաց, որ ԿԲ-ից որևէ ուղիով ՌԴ գումար չի գնում, որովհետև ԿԲ-ն ունի իր բալանսը, գործունեությունը և ամեն ինչը հաշվառվում է, իսկ մարդկանց ու տնտեսվարողների մոտ ցանկություն է առաջանում կատարել անկանխիկ միջոցներից փոխանցումներ։

Քնարիկ Պետրոսյան


Տեսանյութը՝ factor.tv


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում