copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:49 15-03-2022

ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է ռուսական Իսկանդերներում հրթիռ-թակարդի առկայության մասին. NYT

Ամերիկյան հետախուզությունը տեղեկացել է ՀՕՊ-ին խաբելու համար նախատեսված հատուկ հրթիռ-թակարդի մասին, որն արձակվում է ռուսական «Իսկանդեր-Մ»-երի կողմից, հաղորդում է NYT-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին։

Նշվում է, որ սարքերից յուրաքանչյուրն ունի մոտ մեկ ֆուտ (0.3 մ) երկարություն և պատրաստված է նարնջագույն պոչով սպիտակ տեգի տեսքով։ Այն հագեցած է էլեկտրոնիկայով և ռադիոազդանշաններ է արձակում՝ ճնշելու կամ խաբելու համար հակառակորդի ռադարները, որոնք փորձում են տեղորոշել «Իսկանդեր-Մ»-ը, ինչպես նաև ջերմության աղբյուր է պարունակում՝ մոտեցող հրթիռների համար:

NYT-ը գրում է, որ նման «կեղծ թիրախների» օգտագործումը կօգնի բացատրել, թե ինչու են ուկրաինական ՀՕՊ համակարգերը դժվարությամբ որսում ռուսական «Իսկանդեր» հրթիռները։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը