copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:19 15-03-2022

Ադրբեջանցիները առաջ են եկել Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ և վրաններ տեղակայել

«Ադրբեջանցի զինվորականները առաջխաղացում են ունեցել Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ գյուղի շրջակայքում։ Այս մասին Tert.am–ին հայտնել է Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

«Մոտ 10 օր առաջ են եկել, գյուղի գերեզմանոցից մոտ 1 կմ հեռավորության վրա վրաններ են խփել և արդեն քանի օր է այնտեղ են գտնվում։ Ներկա պահին 5 վրաններ կան տեղակայված»,– ասաել է Բաղդասարյանը։

«Գյուղի ջրի աղբյուրը գտնվում է այդ հատվածում և իրենց մոտից դիտարկվում են թե՛ գյուղի գերեզմանոցը, թե՛ ջրի աղբյուրը։ Գյուղացիները թեև կարողանում են մոտ գնալ այդ հատվածներին, բայց վտանգավոր է։ Ճիշտ է` կրակոցներ կամ սադրանքեր չեն եղել, բայց ամեն դեպքում մոտ են գտնվում գյուղին»,– ընդծել է վարչական շրջանի ղեկավարը։

Վերջինս նշեց, որ դեպքի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին, բայց առայժմ ոչ մի փոփոխություն չկա և տեղյակ չէ՝ ինչ են պամանավորվել։

Հարցին՝ որքան հեռավորության վրա են այս պահին ադրբեջանցիները գտնվում Ներքին Հանդ գյուղից, Խաչատուր Բաղդասարյանը՝ նշեց՝ մոտ 1․5 կմ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում