copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:42 14-03-2022

Սպասում ենք ՀՀ արձագանքին. Ադրբեջանն ու Թուրքիան կարևորում են տարածաշրջանային խաղաղությունը. Չավուշօղլու  

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, անդրադարձել է նաև Հայաստանին:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, մասնավորապես նա նշել է, որ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, կարևորում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր, և այժմ սպասում են Հայաստանի արձագանքին։

«Երբ պարոն Ալիևն առաջարկեց «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Հարավային Կովկասի երեք երկրների՝ գումարած Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, պարոն Էրդողանն առաջին աջակցողներից եղավ այս գաղափարին։
Եթե ​​վաղը հարաբերությունները կարգավորվեն, ինչո՞ւ չընդգրկել Հայաստանին այդ ձևաչափում։ Իմ կարծիքով, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում 3-րդ կողմի կարիք չպետք է լինի։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռնարկվելիք յուրաքանչյուր քայլին։ Ադրբեջանը նույնպես աջակցում է այն գործընթացին, որը մենք իրականացնում ենք Հայաստանի հետ»,- նշել է Չավուշօղլուն և ընդգծել, որ իրենք Ադրբեջանի հետ ամեն հարցում խորհրդակցում են և այդպես կլինի նաև ապագա գործընթացներում։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց