copy image url
Միտք 4 տարի առաջ - 09:11 14-03-2022

Վահագն Խաչատուրյանի 4 վտանգավոր սխալները

Վահագն Խաչատուրյանի քաղաքական համոզմունքները հանրությանը ծանոթ չեն։ Երեկ նա ընդարձակ ելույթով փորձեց անդրադառնալ մի շարք քաղաքական հարցերի, բայց, ցավոք, թույլ տվեց սխալներ, որոնցից մի քանիսին արժե անդրադառնալ, հուսալով, որ նրան հարգողները չեն կրկնի դրանք։

Սխալ 1. Նախագահը պարզ հարց է տալիս և պատասխանում. «Այսօրվա աշխարհը շատ արագ է փոփոխվում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ է դառնում: Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու: Ի վերջո պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը և այլ ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը»։ Երբ աշխարհը փոփոխվում է, Հայաստանն էլ է փոփոխվում։ Դա տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն աշխարհի մասն է։ Հարկ է նշել նաև, որ «ինքնատիպ տեսակի պահպանման» ջատագով են քաղաքակրթությունից կտրված, իրենց խիզախ նախնիների բարքերով ապրող, պետության գոյությունը երկրորդող ցեղերը։ Պարզ ասած՝ «պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է» ձևակերպումը հակապետական է, հետևաբար՝ սխալ և վտանգավոր։

Սխալ 2. ՀՀ նախագահը նշում է, որ «պետությունը մեր հանրային կյանքի վստահելի, արդար գործընկերը պետք է լինի»։ Իրականում՝ պետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ է, իսկ հանրային կյանքը՝ քաղաքականության օբյեկտ։ Ուստի՝ պետությունը հանրային կյանքի գործընկեր չի կարող լինել։ Արժեբանական առումով՝ պետությունը բարձրագույն արժեք է ամենուրեք։ Նույնիսկ՝ Նեստոր Մախնոյի Հուլյայպոլեի Անարխիստական Հանրապետությանը այսպիսի առաքելություն չի հաղորդվել։

Սխալ 3. «Մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուս երկրի ժողովրդավարությունից»,- ասում է ՀՀ նախագահը։ Այսպես ասելով, նկատի ունեն, որ իրենց երկրում ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն չի։ Այսինքն՝ ժողովրդավարությունը կառավարման ձև է առանց բովանդակության։ Այս դիրքորոշումը մեր պետության հետընթացի գլխավոր պատճառն է եղել նախկինում։ Եվ ՀՀ նախագահի այս խոսքը վկայում է, որ նա հակված է շարունակելու նույն ուղեգիծը, ՀՀ-ն մղելով հակաքաղաքակրթական ճամբար, որտեղ անկախ Հայաստանի համար տեղ չկա։

Սխալ 4. «Մենք էլ անկախություն ստանալուց հետո ընտրեցինք զարգացման մեր ուրույն ուղին»,- ասում է ՀՀ նախագահը: Այստեղ սխալ է «ստանալ» բառը։ Եթե Նախագահը «մենք» ասելով, նկատի ունի հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին, ապա հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները Սեպտեմբերի 21-ի հանրաքվեով ընտրել են անկախությունը, քվեարկել՝ «Այո», աշխարհն էլ ճանաչել է մեր ընտրությունը։ Եթե ասում են՝ «ստացել ենք», ապա արհամարհում են ժողովրդի ընտրությունը։ Մեր ժողովրդի մեջ կա հակապետական վարքագիծ ունեցող մի փոքր զանգված, որն առանց ամաչելու ասում է, իբր ժողովուրդը չի ընտրել անկախությունը, այն տրվել է՝ մենք էլ ակամա ստացել ենք։ Սա հակապետական, վտանգավոր մոտեցում է, քանի որ եթե անկախությունն ինչ-որ մեկը տվել է առանց մեզ հարցնելու, ապա ինչ-որ մեկը կարող է վերցնել առանց մեզ հարցնելու։

Հարկ է նկատի ունենալ, որ քաղաքական գործչի, առավել ևս՝ պետության գլխի սխալ արտահայտությունները թանկ են նստում ժողովրդի վրա։ Եթե ՀՀ նախագահը ժողովրդի դեմ գործելու խթան չունի, ապա նրա հաջորդ ելույթներում սխալներ չեն լինի, քաղաքականության վերաբերյալ խոսքերը կհամապատասխանեցվեն մեր ազգային երազանքներին, ազատ աշխարհում ընդունված ձևակերպումներին, ժողովրդավարական արժեքներին և իրականությանը։


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել