copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:52 11-03-2022

Ոչխարաբուծության զարգացումը կարող է վնասել Հայաստանի բնությանը

Երեկ` մարտի 10-ին, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանիից հնարավոր կլինի արտահանել տարեկան առնվազն 200 հազար ոչխար.
«Բնապահպանությունից ելնելով `ՀՀ-ում օպտիմալ գլխաքանակը պետք է կազմի 1,5 միլիոն ոչխար, ուստի առկա գլխաքանակը դեռ կարող ենք 2-2,5 անգամ ավելացնել, ինչը արոտավայրերը նորմալ օգտագործելու հնարավորություն կտա»:

Ոչխարաբուծությունը Հայաստանի անասնաբուծության ավանդական ճյուղերից է, առավել զարգացած է հանրապետության նախալեռնային և լեռնային գոտիներում, որտեղ կան ընդարձակ արոտավայրեր: Ոչխարների ամենաստվար գլխաքանակը բուծվում էին Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ապա` Արագածոտնի և Շիրակի մարզերում:

Oragir.news-ը զրուցել է քաղաքացիների հետ, որոնց եկամտի հիմնական աղբյուրը ոչխար պահելն է: Արման Աբրահամյանը ապրում է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում, ներկայումս ունի 80-100 գլուխ ոչխար:
«Ես և մորթում եմ և ներկրում եմ, ավելի շատ ներկրում եմ քան արտահանում:Ես Հայաստանից դուրս չեմ հանում, իրացնում եմ ամենաշատը Մեղրիում , հնարավոր է, որ ինձնից առնողները արտահանում են, բայց ես վաճառում եմ միայն Հայաստանում:Ոչխարաբուծությունը շատ ձեռնտու տարբերակ է, ես խոզ էլ եմ պահել, բայց ոչխարը ավելի հարմար է:Իմ հիմնական գործն ու եկամտի աղբյուրը ոչխարն է»:

Գեղարքունիքի մարզի մեկ այլ բնակիչ`Գոռ Արամյանը ասաց , որ մի քանի անգամ արտահանել է երկրից դուրս , բայց հիմա նախընտրում է վաճառել միայն հայաստանցիներին:
«Ես վերջին տարիներին եմ սկսել զբաղվել այս գործով (50 տարեկան է), և կարող եմ ասել , որ մեր պայմաններում բավական հարմար գործ է, ինչ վերաբերվում է բնապահպանական հարցերին , կարծում եմ, որ աղբն ու թունավոր գազերը ավելի վնասակար են մեր բնությանը , քան ոչխարները»:

Մենք զրուցեցինք նաև բնապահպան Կարինե Դանիելյանի հետ, նա ասաց, որ բնապահպանական տեսանկյունից ոչխարների շատացումը իսկապես լուրջ խնդիր է:
«Իրոք սա շատ լուրջ խնդիր է, բազմակողմանի պետք է ուսումնասիրվի, ոչխարների` բնությանն հասցված վնասները բավականին լավ ուսումնասիրված են ,և ես համաձայն եմ Աշոտ Հովհաննիսյանի հետ , որովհետև Հայաստանում այդ խնդիրը իրոք կա:Ճիշտ է`կարելի է ստեղծել պայմաններ, որ մի փոքր ավելանացնենք ոչխարագլուխները,բայց ճիշտ կլինի գնալ բնությնան օրենքներով , բնության սահմանած կարգով և արտահանել:Առ այսօր մեր մասնագետների կողմից ոչ մի կոնկրետ ուսումնասիրություն ես չգիտեմ, բայց տարբեր կողմերից ուսումնասիրություններ կան, և ես արտահանման եզրակացության հետ համաձայն եմ : Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում այդ աղտոտվածությունը հայտնի պրակտիկա է»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ին Տավուշի մարզ այցելությունից հետո կոչ էր անում ոչխար պահել ` այդպիսով պայքարել աղքատության ու անգործության դեմ:


Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը