copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:03 10-03-2022

Ռուսաստանի Դաշնությունը կարող է արգելել հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», 2022 թ.-ի մարտի 15-ից օգոստոսի 31-ը Ռուսաստանի Դաշնությունը կարող է արգելել հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ և շաքարավազի արտահանումը միությունից դուրս:

Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, համապատասխան առաջարկություններն արվել է գյուղատնտեսության նախարարության կողմից։

Նշվում է, որ ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման ժամանակավոր արգելքը վերաբերում է ցորենին, մեսլինին (ցորենի և տարեկանի խառնուրդ), տարեկանին, գարուն և եգիպտացորենին։ Այնուամենայնիվ, առաքումները հնարավոր կլինեն արտահանման լիցենզիաների համաձայն, որոնք տրված են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից:

Նրա խոսքով, ԵԱՏՄ հացահատիկի արտահանումն արգելելու առաջարկը հիմնավորվում է նրանով, որ միության երկրներն արդեն իսկ ձեռք են բերել բավարար ծավալներ իրենց ներքին շուկայի համար։

Շաքարավազի արտահանումը ԵԱՏՄ հնարավոր կլինի ՌԴ գյուղատնտեսության նախարարության թույլտվությամբ.

Բացի այդ, քննարկվել է նաեւ որոշ պարենային ապրանքների, այդ թվում՝ բանջարեղենի (կարտոֆիլ, սոխ, կաղամբ, գազար), կակաոյի, մրգային խյուսի, կրծքի կաթի փոխարինիչների արտադրության հիմքի, ինչպես նաև երեխաների համար նախատեսված պատրաստի սննդի ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես զրոյացնելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում