copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:42 10-03-2022

Առանց ճաշի համը փորձելու մեր քաղաքացիները, աղամանը տեսնելով, աղ են օգտագործում․ Անահիտ Ավանեսյան

Եկեք բնորոշենք, որ այս նախագծից հետո ոչ թե աղմուկ բարձրացավ, այլ հարցը հանրային քննարկման շատ լավ առիթ դարձավ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Առողջապահության նախարարության կողմից առաջարկված՝ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին աղամաններ տեղադրելու արգելքի մասին նախագծին, նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս ֆրագմենտը պետք է դիտարկել մեր առողջության պահպանման շրջանակներում։ Ընդհանրապես մեր նախարարությունն էլ Առողջապահության նախարարություն է և մեր ուղղվածությունը պետք է շեղենք՝ առողջությունը պահպանելու, կանխարգելելու և հիվանդությունները վաղ հայտանբերելու ուղղությամբ։ Ես ուրախ եմ, որ մեր քաղաքացիները բուռն կերպով քննարկում են այս թեման և սա առիթ է ուշադրությունը կենտրոնացնելու այն փաստի վրա, որ մենք աղը օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացմանը»,– ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է՝ այլ վնասակար սննդամթերքների կիրառումը ևս սահմանափակելուն ուղղված հնարավոր քայլերին, նախարարը ասաց․«Ամեն ինչն էլ չափի մեջ օգտակար է, անհրաժեշտ է, խոսքը այդ մթերքների չարաշահման մասին է։ Այս նախագծով փորձում ենք քաղաքացիների շրջանում վարքագծի փոփոխություն բերել՝ այսինքն ոչ թե, ըստ սովորության, երբ տեսնում են աղամանը, առանց ճաշի համը փորձելու աղ ավելացնեն, այլ փորձում ենք այնպես անել, որ փոխեն այդ վարքագիծը։ 5 գրամ աղը բավարար է օրգանիզմին, դրանից ավելը հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացմանը»,– ասաց Անահիտ Ավանեսյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում