Ներքին 4 տարի առաջ - 15:38 09-03-2022

Խաղաղության մասին մեր պատկերացումները ձեր հեռուստաընկերության ղեկավարի հետ չեն համընկնում. Անդրանիկ Քոչարյան

«Շատ վատ են իրենց պահում ադրբեջանցիները, աշխարհը անհանգիստ է, բայց եկեք քննարկենք ոչ թե իրենց վատ պահելը, այլ այն, որ ականանետային կրակոցներ են եղել դպրոցի ուղղությամբ, իսկ մեկ ականանետային ական ուղղվել է մեր դիրքերի ուղղությամբ, վիրավորներ ու զոհեր չունենք։ Ինչ վերաբերում է Լիսագորի հատվածում գազատարին, ապա, այո՛, այն վնասված է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Yerevan.Today լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանի հարցին՝ քանի որ հոսանքազրկման երևույթներ են լինում Արցախում՝ Ադրբեջանի մասնակցությամբ, և սա նշանակում է հոգեբանական տեռոր, արդյոք սադրանք չէ՞ ռուս խաղաղապահի դեմ, այն էլ՝ այս փուլում, կամ արդյոք հայկական իշխանությունները թո՞ւյլ են տալիս այս ամենը, երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, իսկ նրանք կրակում են հայկական կողմի ուղղությամբ, ունենք նորից զոհ ու վիրավոր, և անընդհատ թշնամին սադրանքների է դիմում, Քոչարյանն ասաց.

«Հրադադարի ռեժիմի պատասխանատուն ՌԴ-ն է, որը նաև զբաղված է այլ վայրում գործողությունների ակտիվ փուլով. գուցե հակառակորդը դրանից օգտվելով՝ որոշ անհանգստություն է կազմակերպում Արցախի հատվածում, ինչը երկխոսության միջոցով կստանա իր լուծումը»։

Լրագրող հարցին՝ արդյոք համարժե՞ք են հայկական և ադրբեջանական կողմի խաղաղության մասին պատկերացումները, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Խաղաղության մասին մեր պատկերացումները իրար համարժեք են, բայց դա չի համընկնում ձեր ու ձեր հեռուստաընկերության ղեկավար կազմի պատկերացումների հետ»։

Տեսանյութը՝ Factor լրատվական կայքի

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում