Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:03 08-03-2022

Ձերբակալվել են «էլիտ Արման Շին» ՍՊԸ-ի աշխատակցի նկատմամբ դիմակավորված ավազակային հարձակում կատարողները

Մարտի 7-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, ոստիկանության Կումայրիի, Մուշի և Ախուրյանի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել 2 քաղաքացու, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վերջիններս Շիրակի մարզի բնակիչներ, 28-ամյա Դ. Հ.-ն է և 32-ամյա Ա. Ս.-ն: Նրանք կասկածվում են փետրվարի 5-ին Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 9 հասցեում գործող «էլիտ Արման Շին» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նրանք որպես կասկածյալ ձերբակալվել են:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել