Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:44 08-03-2022

Սոֆիա Ռոտարուի որդուն և թոռանը ձերբակալել են. նրանք փորձել են փախչել Ուկրաինայից

Ուկրաինացի սահմանապահները ձերբակալել են երգչուհի Սոֆիա Ռոտարուի որդուն և թոռանը, որոնք փորձել են ապօրինի լքել Ուկրաինան։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»՝ հղում անելով Պետական ​​սահմանային ծառայության աղբյուրին։

Նշվում է, որ մարտի 7-ին ուկրաինա-մոլդովական սահմանի Վիննիցայի մարզի Մոգիլև-Պոդոլսկ հատվածում ինը հոգուց բաղկացած խումբ է ձերբակալվել, որոնք փորձում էին ապօրինի հատել Ուկրաինայի պետական ​​սահմանը։ Նրանց թվում են Սոֆիա Ռոտարուի որդին և թոռը։

Ձերբակալվածների թվում են զորակոչի տարիքի Ուկրաինայի ութ քաղաքացիներ և «ուղեկցորդը»՝ Մոլդովայի քաղաքացի։ Նրանք փորձել են նավով անցնել հարևան երկիր՝ չնայած 60 տարեկանից փոքր զինապարտ ուկրաինացիների՝ երկիրը լքելու արգելքին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել