Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 10:14 08-03-2022

Ադրբեջանը հինգ րոպե անց կդրժի խաղաղության պայմանագիրը, եթե պետք լինի իրեն

Թուրքին երբեք չվստահեք: Զորավար Անդրանիկի այս խոսքն եմ ուզում թարմացնել մեր հիշողության մեջ: Եթե խաղաղության պայմանագիր էլ կնքի Ադրբեջանը մեզ հետ, անգամ հիգ րոպե չանցած՝ կդրժի այն, եթե պետք լինի իրեն: Թվացյալ խաղաղությունը, անգամ փաստաթղթով ամրագրված, ի չիք կդարձնի ամենապարզունակ պատճառաբանությամբ, թե ռեվանշիստ հայերը կրակում են մեր սահմանից ներս: Այսպիսին է թուրքը: Այդ մասին վկայել են և՛ մեր ժողովրդի մեծ զավակները, և աշխարհի շատ մեծեր: Թուրքը չի փոխվում: Թուրքին չեն վստահում: Թուրքը չի հասկանում փոխադրձը, միակողմանի և սոսկ իրեն է տեսնում՝ բորենու վարքով:

Նորից Ադրբեջանը կրակում է, այս անգամ՝ Նախիջևանից, և Երասխավանի դիրքերում ունենք զոհված զինծառայող: Նորից հայտարարում է, թե Հայաստանն է հրադադարը խախտել: Կրակում է Արցախի գյուղերի ուղղությամբ՝ ուղղակի թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, ռուսների քթի տակ: Սա այն պայմաններում, երբ մենք հարաբերություններ կարգավորելու բանագնացներ ենք ուղարկում թուրքի հետ երկխոսելու. մոտ օրերս էլ արտգործնախարարն է մեկնելու Թուրքիա: Ինչ էլ լինի, թթու խոսք չենք ասում, հանկարծ թուրքը չնեղանա: Այն դեպքում, երբ թևատարած խաղաղություն ենք ասում Ադրբեջանին, իսկ Արցախի հարցով ծպտուն չենք հանում:

Եվ որքան խորանում է ռուս-ուկրաինական պատերազմը, այնքան հաճախակի են դառնում Ադրբեջանի սադրանքները: Իսկ Ադրբեջանը գործում է ոչ միայն սեփական մղումներով, այլև եղբայրական Թուրքիայի դրդմամբ: Քաղաքագետ վերլուծաբանները նկատում են, որ Թուրքիան ուզում է ուկրաինական պատերազմի երկրորդ ճակատ բացել Հայաստանում և հնարավորության դեպքում՝ ծավալվելով ավելի հեռուն: Ինչպես ուզում էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա, կախված էր և՝ է, ռուսական զենքից:

Իսկ ի՞նչ ենք անում մենք: Մեր ՊՆ-ն առաջարկում է Ադրբեջանին՝ հայելային ետ քաշել զինված ուժերը և չկրակել: Ադրբեջանը թքած ունի: Մենք խաղաղության, դրացիական ու հումանիզմի դիրքերց ենք դիմում Ադրբեջանին, իսկ նա՝ զեքի ուժով: Մենք անհասկանալի կերպով վստահում ենք Ադրբեջանին և հավատում նրա խաղաղասիրությանը: Փոխարենն այդ երկիրը չի թաքցնում, որ պատերազմ է ուզում: Իսկ մեր բանակում նորից և հերթական լրտեսական խումբն է հայտնաբերվել:


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել