copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:59 07-03-2022

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Օմանի Սուլթանությունում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնում է Օմանի Սուլթանություն, որտեղ մարտի 10-ին մայրաքաղաք Մասկատի արքայական օպերային թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։ Նվագախումբը հրավերը ստացել է այս երկրի օպերային թատրոնից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատանի ղեկավարությամբ, կներկայացնի 19-րդ դարի իտալացի օպերային կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի գլուխգործոցները։
Նվագախմբի հետ ելույթ կունենան Լավինիա Բինին (սոպրանո), Կլեմանտին Մարգենը (մեցցո-սոպրանո), Արտուրո Չակոն-Կրուզը (տենոր), Ալեսանդրո Լուոնգոն (բարիտոն) և Նաուել դի Պիերոն (բաս)։

Նշենք, որ համերգից օրեր առաջ տոմսերը գրեթե սպառված են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից