copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:47 06-03-2022

Ռուսաստանի քաղաքացինե՛ր, մի՛ լռեք․ Զելենսկիի տեսաուղերձը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակել, որում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ռմբակոծել Օդեսան։
«Ռուսները միշտ Օդեսա են եկել, Օդեսայում միշտ միայն ջերմություն են զգացել, միայն անկեղծություն։ Իսկ հիմա՞։ Ռումբեր Օդեսայի դե՞մ, Հրետանի՞ Օդեսայի դեմ, հրթիռնե՞ր Օդեսայի դեմ»:
«Դա կլինի ռազմական հանցագործություն, դա կլինի պատմական հանցագործություն»,- ասել է Ուկրաինայի նախագահը Օդեսային հարվածներ հասցնելու հնարավորության մասին։
Զելենսկին ռուսներին դիմել է նաև ռուսերեն՝ կոչ անելով չլռել։
«Ռուսաստանի քաղաքացինե՛ր, ձեզ համար սա պայքար է ոչ միայն խաղաղության համար, սա պայքար է նաև ձեր երկրի համար, այն լավագույնի համար, որը եղել է դրանում։ Ազատության համար, որը դուք տեսել եք, այն առատության համար, որը դուք զգացել եք»:
«Եթե դուք լռեք հիմա, հետո միայն ձեր աղքատությունը կխոսի ձեր փոխարեն, իսկ դրան կպատասխանեն միայն բռնաճնշումները։ Մի՛ լռեք»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում