Ներքին 4 տարի առաջ - 15:29 06-03-2022

Ադրբեջանը ինտենսիվ կրակել է Խրամորթի ուղղությամբ. իրավիճակը հանդարտեցրել են ՌԴ խաղաղապահները

Ադրբեջանական կողմը մարտի 6-ի առավոտյան կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է, հաղորդել են Արցախի Հանրապետության դատախազությունից։

«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի կազմակերպումը։

Ռազմական ուժի կիրառման սպառնալիքին հոգեբանական ճնշման տեղեկատվական գրոհն ու բարձրախոսներով տարբեր բնույթի հայտարարությունների տարածման տարբերակն հավելելուց հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ