copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:42 05-03-2022

Ուկրաինացիներին թույլ չեն տալիս մարդասիրական միջանցքով լքել պաշարված քաղաքները. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի հարավում գտնվող Մարիուպոլից և Վոլնովախայից մարդասիրական բաց միջանցքներ ոչ ոք չի ժամանել, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ինչպես պնդում է պաշտպանական գերատեսչությունը, ազգայնականները թույլ չեն տալիս մարդկանց լքել պաշարված քաղաքները։

«Վոլնովախայի և Մարիուպոլի ուղղություններով մարդասիրական միջանցքներ են բացվում ամեն օր, սակայն ազգային գումարտակները կտրականապես ճնշում են խաղաղ բնակիչների՝ Ռուսաստանի Դաշնության կողմը դուրս գալու փորձերը», - ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։

Ուկրաինայում հումանիտար իրավիճակը «աղետալի մասշտաբներ» է ստանում, հավելել են ռուս զինվորականները։

Նմանատիպ վարկած, այն է՝ խաղաղ բնակիչները չեն կարողանում լքել Մարիուպոլը, քանի որ պաշարված քաղաքի իշխանությունները, իբր, թույլ չեն տալիս դա անել, առաջ է քաշել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հղում անելով ԴԺՀ-ի տեղեկատվությանը։ «Մենք այժմ դա ստուգում ենք»,- ասել է Լավրովը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում