copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:57 04-03-2022

Հայաստանի արտարժույթի շուկայում դրամը արդեն երկրորդ օրը արժեզրկվում է․ Արման Աբովյան

Արման Աբովյանը գրառում է կատարել․

«Հայաստանի արտարժույթի շուկայում դրամը արդեն երկրորդ օրը արժեզրկվում է,օրինակ այս պահի դրությամբ բանկերը վաճառում են 1 դոլլարը արդեն 525 դրամով։Այս իրավիճակը բերել է և բերելու է գների կտրուկ բարձրացմանը Հայսատանում ներմուծվող պարենի և ապրանքների ողջ տեսականի համար։

Այս իրավիճակը իհարկե ուղիղ կապ ունի միջազգային խայտառակ տնտեսական գործընթացների հետ,որոնք անվանեցին «պատժամիջոցների փոթորիկ» Ռուսաստանի հանդեպ։Եվ ըստ բոլոր կանխատեսումները համաշխարային տնտեսական պատերազմը մեզ արդեն դրել է շատ,շատ,շատ ծանր իրավիճակի մեջ։

Դրա հետ մեկտեղ թե Ռուսաստանը , թե պայմանական Արևմուտքը ունեն բավական ներքին տնտեսական ներուժ՝ բացասական հետևանքները նվազեցնելու համար։
Բա մե՞նք...»։

Ամենից շատ դիտված