copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:57 04-03-2022

Տարեկան մոտ 8 հազար զինակոչիկ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից․ Հայկ Սարգսյան

Մինչև պատերազմը ընկած ժամանակահատվածում միջինացված տվյալներով տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8 հազար զինակոչիկ՝ մեծամասամբ առողջական խնդիրների պատճառով։ Ազգային ժողովում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցին, թե 2021 թվականի ընթացքում քանի՞ զինակոչիկ է տարբեր պատճառներով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

« Ձեր հարցի մեջ կա գաղտնիք պարունակող մաս, բայց մինչև պատերազմը ընկած ժամանակահատվածից 8 տարի առաջվա միջինացված տվյալներով կարող եմ ասել, որ տարեկան զինվորական ծառայությունից ազատվում է մոտ 8 հազար զինակոչիկ մեծամասամբ առողջական խնդիրների պատճառով։ Համադրելիության կարգով կարող ենք ասել, որ մինչև պատերազմը այդպես է եղել»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորը նշեց, որ թվերը իր մոտ առկա են, նաև Պաշտպանության նախարարության հարցումների պատասխանները գտնվում են Ազգային գաղտնի բաժնում։ Պատգամավորը առաջարկեց Հովիկ Աղազարյանին գնալ և ծանոթանալ թվերին։

«Իրականում սա լուրջ խնդիր է ու Կառավարությունում այս մասով էլ ներկայումս քննարկումներ ընթանում են։ Կոմիտեի նիստում նույնպես փոխվարչապետի հանձնարարականն է եղել, որպեսզի փորձենք մեր այն զինակոչիկներին, ովքեր չեն գնում պարտադիր զինվորական ծառայության առողջական խնդիրների պատճառով, ընդգրկել այլ ծառայության մեջ, որպեսզի մեր զինված ուժերի թիվը համալրվի, որպեսզի այդպիսի մեծ թվով զինակոչիկներ չազատվեն զինվորական ծառայությունից»,- նշեց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին