Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 10:39 04-03-2022

Արայիկ Հարությունյանի որոշումը վերջնական է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռեւս հունվար ամսին` իր կուսակցության հավաքի ժամանակ, հայտարարել էր, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվելու: Պարզվում է` այդ որոշումը վերջնական է. նա որոշել է այլեւս նախագահի պաշտոնի համար չառաջադրվել: Այժմ Արցախում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Իսկ Սահմանադրության մեջ ուզում են մեխանիզմներ դնել, որ նախագահի չլինելու պարագայում երկիրն անգլուխ չմնա` մտավախություններ ունեն, որ մի օր կարող են պետության ղեկավարի «գլուխն ուտել» եւ պետության «գլուխն» էլ ուտել:

Պետության ղեկի փոխանցման մեխանիզմներ են ուզում ներդնել Արցախի Սահմանադրության մեջ: Ինչ վերաբերում է ապագա նախագահին, ապա սկզբում կկայանան խորհրդարանի ընտրությունները` 2023-ի սկզբին, եւ կուրվագծվի, թե որ քաղաքական ուժն է երկրի բնակչության վստահությունը վայելում, ապա դրանից հետո՝ նոր նախագահի ընտրություններ: Խորհրդարանում մեծամասնություն գրաված քաղաքական ուժերն էլ նախագահ կառաջադրեն, բնականաբար` Ռուսաստանի հետ համաձայնեցված:

Այս պահի դրությամբ Արցախում ծանրակշիռ են համարվում Դաշնակցությունը, նախկին նախագահների հետ կապ ունեցող անձինք եւ ուժերը, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը», բայց մինչեւ ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա նոր դասավորումների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել