copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:56 03-03-2022

Բուլղարիայի դեսպանը՝ հայ եւ բուլղարացի ժողովուրդներին «կամրջող» Յավորովի ու ազգային իղձերի մասին

Բուլղարացի մեծանուն բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան օրը՝ հունվարի 13-ին, Բուլղարայի դեսպան Կալին Անաստասովն այցելել էր նրա անունը կրող 131-րդ հիմնական դպրոց, որը մշտապես գտնվում է դեսպանության ուշադրության ներքո:

Պատահական չէ, որ Բուլղարիայի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա եւ Բուլղարիայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով կազմակերված միջոցառումն էլ իրականացվեց այդ դպրոցում:

Հյուրերին բուլղարական տարազով դիմավորող դպրոցականները գարնան գալուստը խորհրդանշող մարտենիցաներ (կարմիր եւ սպիտակ թելերով թեւնոցներ) նվիրեցին:

Հայաստանում Բուլղարիայի դեսպան Կալին Անաստասովն ասաց,որ երջանիկ են ազգային տոնը հենց Պեյո Յավորովի անունը կրող դպրոցում նշելու համար, որը յուրահատուկ կամուրջ է հայ եւ բուլղարացի ժողովուրդների միջեւ:

Նաեւ ընդգծեց, որ հպարտ է իր ժողովրդի պատմությամբ, որը խարխված է սուրբ եւ անարատ հանրապետություն ունենալու երազանքի եւ ձգտման վրա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի