copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:28 02-03-2022

Աբովյան քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն, հայտնաբերվել է 74 խախտում․ Ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մարտի 1-ին Աբովյան քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվեցին ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 74 խախտում։ Մասնավորապես, 3 մեքենա շահագործվում էր համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված, 2-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ 2 անձ մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, 1-ը՝ առանց մեքենայի տեխանձնագրի։ 3 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք»,- ասվում էհաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի