copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:51 01-03-2022

Վերին Լարսն այսօր. երթեւեկությունը դեպի սահման բաց Է թրեյլերների համար

Երթեւեկությունը, որը տանում Է դեպի ռուս-վրացական սահման, վերականգնվել Է բեռնատար ավտոմեքենաների համար: Այդ մասին, ասվում Է Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում տարվել են ձյունից ճանապարհների մաքրման ինտենսիվ աշխատանքներ:

Դա թույլ Է տվել վերականգնել երթեւեկությունը մեծաբեռնատարների համար: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի եւ Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն անկանգառ ռեժիմով կիրականացվի հակահուսինային թունելներով: Դրա հետ մեկտեղ միակողմանի Է լինելու թունելներով երթեւեկությունը կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների, ինչպես նաեւ ավելի քան 30-տեղանոց ավտոբուսների համար, հաղորդում Է դեպարտամենտը:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել Է Sputnik-ը:


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել