copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:12 01-03-2022

Աշխատանք է տարվում Ուկրաինայի սահմանը հատած մեր հայրենակիցների համար չվերթներ կազմակերպել դեպի ՀՀ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Ուկրաինայում ապրող հայերի խնդիրների առնչությամբ կապ եմ հաստատել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի և Կիևի հայ համայնքի ղեկավարի հետ։ Արտահայտել եմ իմ պատրաստակամությունը հնարավոր բոլոր միջոցներով՝ օժանդակելու մեր հայրենակիցներին, որոնք ունեն անվտանգային խնդիրներ, պատսպարված են բունկերներում։

Իրավասու օղակներից տեղեկացա, որ մեր հայրենակիցներից նրանց, ում հաջողվել է լքել երկիրը, տեղի համայնքներում դիմավորում են, ընդունում։ Այս պահին աշխատանքներ են տարվում, որ սահմանը հատած մեր հայրենակիցների համար չվերթներ կազմակերպվեն դեպի Հայաստան։ Հրատապ այս խնդիրն իմ ուշադրության կենտրոնում է, և շարունակ կապ եմ պահում իրավասու բոլոր օղակների հետ և ըստ անհրաժեշտության իրականացվում են համապատասխան քայլեր։

Սիրելի՛ հայրենակիցներ, որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ 24/7 ռեժիմով պատրաստ եմ ընդունել ձեր կողմից՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված ցանկացած դիմում և անել հնարավոր ամեն ինչ՝ դրանք լուծելու համար։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում