Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:14 01-03-2022

Սա խիստ մտահոգիչ է, բայց դա ձեր հետագա մեղադրական դատավճռի մեջ նույնիսկ տեղ էլ չի գտնի․ Հայկ Մամիջանյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի համար զարմանալի չէ, որ ԱԺ պատգամավորները տարրական իրավունքի նորմերի ոտնահարում են դրսևորում՝ դեռևս Սահմանադրական դատարանում վարույթ չընդունված հարցի վերաբերյալ հայտնելով կարծիք:

«Սա խիստ մտահոգիչ է, բայց դա ձեր հետագա մեղադրական դատավճռի մեջ նույնիսկ տեղ էլ չի գտնի, որովհետև այլ մեղսագործությունները շատ ավելի շատ են», - ասաց պատգամավորը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որն այսօր խոսել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքից:

Նա մի քանի օրինակ բերեց, թե ինչպես էին իրենք անհանգստանում ժողովրդի մասին իրենց իշխանության տարիներին:
«Մի քանի տվյալ, դուք սիրում եք տվյալներ, լավ չեք կարողանում կարդալ, բայց սիրում եք. ՀՀԿ-ի կառավարման տարիներին ՀՆԱ-ն աճել է 210 տոկոսով, մեկ շնչին ընկնողը՝ շուրջ 2 անգամ, նվազագույն աշխատավարձը 3,6 անգամ աճել է, աճել է միջին աշխատավարձը, միջին կենսաթոշակը ու պետական բյուջեի մուտքներն աճել են 2,3 անգամով», - դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց Մամիջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ն կգնա ու կգտնի, ամենայն հավանականությամբ, Պակիստանից Հայաստան որպես տուրիստ եկած տվյալներն ու կներկայացնի, որ դրանք խիստ աճել են, առաջ զրո էր, հիմա՝ 10:

«Բայց այս թվերը վիճարկել հնարավոր չէ», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել