copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:35 01-03-2022

Արցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները․ Հրապարակ

Արցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները: Իշխանության ներկայացուցիչներից բացի, մոսկովյան այցեր են իրականացնում նաեւ Արցախի ընդդիմադիր շրջանակները: Անցած շաբաթ Արցախի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն են մեկնել Մոսկվա։ «Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հանդիպում ենք ունեցել հասարակական կազմակերպությունների, քաղաքական եւ մշակութային գործիչների հետ, մասնավորապես կարեւորում ենք Ռուսաստանի Դաշնային խորհրդում տեղի ունեցած հանդիպումը»,- մեզ պատմեց խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: Այս մասին մարտի 1-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Ընդդիմադիրներն արդեն վերադարձել են Մոսկվայից, պատրաստվում են Արցախում հասարակական կազմակերպություններ հիմնել, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը: Ի դեպ, ասում են՝ իշխանական շրջանակներից էլ երկու պաշտոնյա են միայն լինում Արցախում՝ նախագահ Արայիկ Հարությունյանն ու, որքան էլ զարմանալի է, Հայկ Խանումյանը, որը պատերազմից հետո զբաղեցնում է ԱՀ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը»,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի