Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:31 26-02-2022

Պետդումայի խոսնակն ասել է, որ Զելենսկին Կիևից մեկնել է Լվով

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, վկայակոչելով Գերագույն Ռադայի պատգամավորներին, ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը և գտնվում է Լվովում։

«Զելենսկին շտապ հեռացել է Կիևից: Նա երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում չէր: Նա իր շրջապատի հետ փախել է Լվով քաղաք, որտեղ նրան և իր օգնականներին ապրելու տեղ են հատկացրել»,- շաբաթ օրը գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում:

Վոլոդինի խոսքով՝ այդ տեղեկությունը գալիս է Գերագույն Ռադայի պատգամավորներից, որոնք փորձել են Կիևում հանդիպել իր հետ։

«Նրանք Լվով են հրավիրվել հանդիպման»,- գրել է խոսնակը։

Վոլոդինը հավելել է, որ Կիևից Զելենսկու՝ սոցիալական ցանցերում տեղադրված տեսագրությունները նախօրոք տեսագրվել են։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել