Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:48 26-02-2022

Հաշմանդամություն ունեցող անձը կարող է ունենալ անձնական օգնական. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հանրային քննարկման է ներկայացվել «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը: 2010 թ.-ին ՀՀ-ն վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին: Սրան է ուղղված նաև 2021 թ.-ին ԱԺ-ի ընդունած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որով ամրագրվում է անձնական օգնականի՝ անկախ կյանքին ուղղված ծառայությունների մասը լինելը։ Ո՞վ է անձնական օգնականը: Նա տվյալ պահին հաշմանդամություն ունեցող անձի հետ է, իրականացնում է նրա խնամքը, աջակցում վերջինիս՝ հաղթահարելու միջավայրային արգելքները, այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու։

Օրենքում ամրագրված է, որ անձնական օգնականի ծառայությունները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում: Ծառայությունը մատուցվում է անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա, որում նշված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է լինել եռակողմ՝ ներառելով նաև անձնական օգնականի և նրան ուղղակիորեն առնչվող ծառայություններ մատուցող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, ՀԿ-ներին:

Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը: Կարգավորման նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը՝ անձնական օգնականի ծառայությունը տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու միջոցով»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի