copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:23 25-02-2022

Haber պարբերականը Սև ծովի նեղուցները Ռուսաստանի համար փակելու անսովոր պայման է անվանել

Թուրքիան միակողմանիորեն չի փակի նեղուցները ռուսական ռազմանավերի համար, քանի որ այդ դեպքում դրանք պետք է արգելափակվեն նաև ուկրաինականների համար։ Հակառակ դեպքում կնշանակի հանդես գալ հակամարտող երկրներից մեկի կողմից, ասվում է TGRT Haber հեռուստաալիքի կայքում հրապարակված հոդվածում։

Հոդվածում ասվում է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը կրկին արդիականացրել է Մոնտրյոյի կոնվենցիան, որը կարգավորում է Դարդանելի և Ստամբուլի (Բոսֆորի) նեղուցներով անցումը։ Ուկրաինան դիմել է Թուրքիային ռուսական ռազմանավերի համար նեղուցները փակելու խնդրանքով։ Սակայն, ըստ Մոնտրյոյի, պատերազմի ժամանակ ռազմանավերը կարող են անցնել նեղուցներով, եթե Թուրքիան պատերազմական վիճակում կամ դրա սպառնալիքի տակ չէ:

«Ըստ Մոնտրյոյի, պատերազմող պետությունների ռազմանավերի անցումն արգելված է։ Ուկրաինայի խնդրանքով Թուրքիան ցանկության դեպքում կարող է փակել նեղուցները ռուսական ռազմանավերի համար։ Սակայն, եթե Անկարան դա անի, ապա ստիպված կլինի նեղուցները փակել նաև Ուկրաինայի համար։ Հակառակ դեպքում կստացվի, որ Թուրքիան աջակցում է հակամարտող կողմերից մեկին»,- ասվում է հոդվածում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում