copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:06 23-02-2022

Որտեղ են ընթրելու Եվրանեսթի պատվիրակության անդամները նիստից հետո․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը երեկ գրել էր, որ Եվրանեսթի հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Ղազինյանը մերժել են իշխանությունների հրավերը՝ դրսից ժամանած պատվիրակների հետ երեկոյան ռեստորանում ընթրիքին մասնակցելու։ Քանի որ Հայաստան ժամանածների կազմում նաեւ ադրբեջանցի պատգամավորներ կան, ընդդիմադիրները չեն ցանկացել նրանց հետ սեղան նստել։ Այս մասին փետրվարի 23-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը,

«Պատվիրակությունը Հայաստանում է լինելու 2 օր։
Տեղեկացանք, որ առաջին օրվա ընթրիքը կայացել է «Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանում։ Հաջորդ օրը պետք է տեղի ունենար «Յասաման» ռեստորանում, սակայն երեկ տեղեկացանք, որ ռեստորանի ղեկավարությունը հրաժարվել է հաց տալ մի պատվիրակության, որի կազմում նաեւ ադրբեջանցիներ կան։ Բանից պարզվում է, սակայն, որ միայն ընդդիմադիր հայ պատգամավորները չեն, որ մերժել են ՀՀ իշխանությունների կողմից ընթրիքի հրավերը։

Մեզ ասացին՝ ադրբեջանցի պատգամավորներն էլ են հրաժարվել առաջին օրվա ընթրիքի հրավերից։ Այլ երկրների պատվիրակները նույնպես հրաժարվել են՝ տարբեր պատճառներով։ Թե որտեղ են նրանք սնվել՝ հայտնի չէ․ հավանաբար՝ «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ էլ գիշերել են։ Ի դեպ, երեկ երեկոյան դեռեւս հայտնի չէր, թե որտեղ են ընթրելու պատվիրակության անդամները նիստից հետո։ Հնարավոր է՝ առհասարակ ընթրիք չլինի, եւ հյուրերն իրենք իրենց գլխի ճարը տեսնեն։ Արձանագրենք, որ հյուրասեր հայ ժողովրդի կողմից նման պահվածքն ընկալելի չէ՝ անկախ դրա դրդապատճառներից»,- գրել է թերթը։






Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը