copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:25 22-02-2022

Մակրոնը դատապարտել է ՌԴ-ի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը և կոչ է արել ԵՄ-ի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը և կոչ է արել ԵՄ-ի պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հանրապետության նախագահը դատապարտում է ՌԴ նախագահի՝ Ուկրաինայի արևելյան անջատողական շրջանները ճանաչելու որոշումը»,- ասվում է Ելիսեյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ։

Ընդգծվում է նաև, որ Մակրոնն այս որոշումը Ռուսաստանի կողմից միջազգային պարտավորությունների միակողմանի խախտում է համարում և ոտնձգություն Ուկրաինայի ինքնիշխանության դեմ։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և եվրոպական հասցեական պատժամիջոցներ սահմանել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում