Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:14 21-02-2022

Պուտինն ու Ալիևը պատրաստվում են փետրվարի 22-ին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրել

Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների արդյունքներից հետո դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրվի, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»,- ասված է զեկույցում։

Ըստ Կրեմլի՝ կողմերը նախատեսում են քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը։

«Բացի այդ, նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում վերականգնելու միջոցառումները»,- ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել