copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:29 21-02-2022

ՀՀ դատախազությունը՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի միջազգային հետախուզման մասին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանից Oragir.news-ը փորձեց ճշտել, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ գլխավոր Դատախազությունը ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցի վերաբերյալ։ Ի՞նչ գնահատական կտա Ադրբեջանի այդ պահվածքին գլխավոր դատախազությունը։

Oragir.news-ի հարցմանն ի պատասխան՝ Գոռ Աբրահամյանն ասաց․ «Արցախյան պատերազմների առնչությամբ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ-ի և ԱրՀ-ի քաղաքացիների կողմից իրականացվող քրեական հետապնդումները, հայտարարվող հետախուզումները և անհիմն են և ապօրինի, դրանք հրահրված պատերազմի հիմքում ընած՝ ազգային թշնամանքի նույն քաղաքականության շրջանակներում են: ՀՀ գլխավոր դատախազզության կողմից միջազգային հետախուզումների մասով, Ինտերպոլի, ԱՊՀ խողովակներով արդյունավետորեն ամեն ինչ արվել և արվում է, որպեսզի դրանք ընթացք չստանան» ,- ասաց Աբրահամյանը։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել և միջազգային հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել