copy image url
Ավելին 4 տարի առաջ - 12:09 20-02-2022

Հայտնի են քաղցկեղի «առավոտյան» ախտանշանները

Արթնանալուց անմիջապես հետո կարող է հայտնվել ուռուցքի վաղ ախտանշաններից մեկը՝ երկարատև կոկորդի ցավը։ Այս մասին բրիտանական Daily Express թերթին ասել է բրիտանացի դեղագործ Աբբաս Կանանին։

Մասնագետը կարծում է, որ կոկորդի ցավը քաղցկեղի ընդհանուր հատկանիշն է, որը նկատելի է արթնանալուց հետո։

«Սուր կոկորդի ցավով արթնանալը, որը շարունակվում է ավելի քան երկու շաբաթ, առանց բարելավման նշանների, կարող է ախտանշան լինել», - զգուշացրել է Կանանին:

Քաղցկեղի վաղ նշանները, ըստ բրիտանացի դեղագործի, ներառում են նաև առավոտյան հազը և ծայրահեղ հոգնածությունը վաղ առավոտից մինչև ուշ գիշեր: Մասնագետը նշել է, որ նորմալ է, եթե առավոտյան մի փոքր հոգնած եք զգում, բայց եթե դա ձեզ համար անսովոր է, ապա ավելի լավ է հետազոտություն անցնել։

Ավելի վաղ բրիտանացի մեկ այլ բժիշկ՝ Սանջայ Մեհտան ուշադրություն է հրավիրել քաղցկեղի հինգ վաղ ախտանշանների վրա։ Ստամոքսում չարորակ գոյացությունը կարող է առաջացնել կուշտության զգացում փոքր քանակությամբ ուտելուց հետո, ինչպես նաև սրտխառնոց, փսխում և այլ ախտանշաններ:

Բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Միխայիլ Դավիդովը Gazeta.Ru-ին ասել է, որ ամենից հաճախ քաղցկեղի ակնհայտ ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք են ցավը, այտուցը, կարմրությունը նորագոյացության տեղանքում, ախորժակի խանգարումները, սրտխառնոցը, փսխումը, և այլն, որոնք հայտնվում են արդեն այն ժամանակ, երբ ուռուցքը հասնում է զգալի չափի և մետաստազավորում է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին