copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:31 19-02-2022

ՆԱՏՕ-ն իր աշխատակիցներին Կիևի գրասենյակից տեղափոխում է Լվով. ԶԼՄ-ներ

ՆԱՏՕ-ն ժամանակավորապես փակում է իր գրասենյակը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և աշխատակիցներին տեղափոխում Բրյուսել ու Լվով, հայտնում է նորվեգական VG պարբերականը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին։

«ՆԱՏՕ-ն և նրա անդամ պետությունները շատ ուշադիր հետևում են իրավիճակին, գնահատում են այն և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները։ Մեր աշխատակիցների անվտանգությունը առաջնահերթություն է, այդ պատճառով նրանք տեղափոխվում են Լվով և Բրյուսել։ Այսպիսով, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գրասենյակները դեռ գործում են»,- ասվում է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հաղորդագրության մեջ, որը հայտնվել է նորվեգական թերթի տրամադրության տակ։

Պարբերականը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ավստրալիան իրենց դեսպանատները Կիևից տեղափոխել են Լվով։ Նորվեգիան առայժմ այդպես չի վարվել, բայց հետևում է իրավիճակին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում