copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:01 17-02-2022

Կիրակացվեն ճանապարհատրանսպորտային նոր շինարարական աշխատանքներ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան ավտոճանապարհին, նշելով, որ այս մասշտաբի ներդրումային ծրագիր և ՀՀ պատմության ընթացքում չի եղել նման բան։
Փաշինյանն անդրադառնալով նախաորակավորման մրցույթին՝ ասաց, որ այս նախագիծը ռազմավարական մեծ նշանակություն ունի, և մրցույթի իմաստն այն է, որ առաջին փուլում հրավիրում են այն կազմակերպություններին, ովքեր կարող են և հայտ են ներկայացնում այդ ծրագրի շինարարություններն իրականացնելու, նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է, և այս մասշտաբի ներդրումային ծրագիր ՀՀ անկախության պատմության մեջ չի իրականացվել.
«Ես ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կուտակումների բացման թեման, «Հյուսիս-հարավ» նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել և դարձրել ենք «Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք» նախագիծ, և մենք հույս ունենք, որ այս նախագիծը մեծ տեմպերով կիրականացվի»։
Փաշինյանը նշեց, որ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի հյուսիսը հարավի, արևմուտքը՝ արևելքի հետ, ՀՀ-ից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս ճանապարհը՝ հետո Նախիջևան-Թուրքիա ճանապարհի հետ։
«Նախագիծը տեղավորում ենք այս ընդհանուր կոնտեքստում, և իսկապես պետք է հույս ունենալ, որ մինչև տարվա վերջ կոնկրետ շինարարական ընկերություն կունենանք, որը կիրականացնի աշխատանքը, իհարկե, արևելք-արևմուտքի նախագծային այս տարվա չէ, բայց հընթացս նախագծերի իրականացման համատեքստում շատ արագ կիրականացնենք այն հատվածը, և գիտեք, որ մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում՝ «Երազք-Ջուլֆա-Հորադիզ» երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար, աշխատանքը մեկնարկելու հաջորդ փուլի համար»։
Փաշինյանի խոսքով՝ նախավորակավորման փուլը տևելու է 70 օր, և այդ օրերի ընթացքում կլինեն ընկերություններ, որոնք հայտ կներկայացնեն, որից հետո արդեն որակավորված ընկերություններն արդեն հայտ կունենան մասնակցել շինարարության մրցույթի և այս պրոցեսն այնպես պետք է անենք, որ մինչև տարեվերջ ավարտենք, իսկ գործնականում մնա միայն իրագործման փուլը։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել