copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:45 17-02-2022

Կառավարությունը ուզում է օգնե՞լ, թե՞ «գցել» ՏԻՄ-երին. իսկ միգուցե «քայլածները» ճի՞շտ են

Անցած տարեվերջին հանրապետության մի շարք բնակավայրերում կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո ընտրվել-նշանակվել են նոր համայնքապետեր։ Սրանք էլ իրենց հերթին նշանակել են բնակավայրերի վարչական ղեկավարներ (գյուղապետեր), որ գոնե Արարատյան դաշտի գյուղերում առավելապես գործող, հին ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական համայնքապետերն են։

Օրերս լրացավ նախկին համայնքային աշխատակիցների գործունեության ժամկետը։ Հիմա ՏԻՄ համակարգում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որից ստեղծողն իսկ գլուխ չի հանում։ Ավելի քան հազար համայնք, յուրաքանչյուրում 10-ից մինչև 30-40 համայնքային աշխատակից, քաղաքային համայնքներում՝ էլ ավելի, ու գրեթե բոլորը դառնում են գործազուրկ։ Համայնքային աշխատողների ազատման գործընթաց է գնում։ Նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր բնակավայրում լինելու է վարչական ղեկավար ու պայմանավորված բնակչության թվով մինչև երկու համակարգչային օպերատոր։ Նաև մեկ հարկահավաք, որի աշխատավարձը կազմելու է հավաքագրված աղբի գումարների և հողի հարկի 13%-ը (միջին մեծության գյուղերում այդ «աշխատավարձը» կարող է հասնել 50-ից 60 հազարի)։ Միաժամանակ, համաձայն օրենքի, աշխատանքից ազատվողները պետք է ստանան վերջնահաշվարկ և արձակուրդային, որ համայնքապետարանի աշխատակիցների համար, պայմանավորված հաստիքով, կազմում է 300-ից 700 հազար դրամ։

Բյուջեի առումով բավականին լուրջ գումար է ստացվում։ Աշխատակիցներին աշխատանքից ազատելուն զուգահեռ նոր գյուղապետերը՝ բնակավայրերի վարչական ղեկավարները, ձեռուոտ ընկած «համոզում են» համայնքապետերին գյուղում 2-3 հաստիք ավելացնել։ Վերջիններս էլ «չեմուչումով համաձայնում են»։ Ընդ որում, բոլորին պահում են միայն օպերատորի հաստիքի տակ, որովհետև այլընտրանք չկա․ մնացած հաստիքները կենտրոնացված են համայնքապետարանում։ Պարզվում է, որ իրականում շահագրգռվածությունը գալիս է «գլխամասերից», գուցեև ավելի վերևներից։ Մի կողմից այս կերպ նոր գործազուրկների թիվը, որ տասնյակ հազարներով է հաշվվում, մի քանի հազարով կպակասի, իսկ որ ավելի կարևոր է, եթե համայնքային ծառայողը շարունակում է աշխատել որպես օպերատոր, անկախ նախկինում զբաղեցրած պաշտոնից, չի համարվում աշխատանքից ազատված, հետևաբար վերջնահաշվարկ ու արձակուրդային չի ստանում։

Եվ մի քանի հարյուր հազարը, որ տվյալ աշխատակիցը պետք է ստանար միանվագ, որպես «օպերատոր» աշխատելու դեպքում ստանալու է ամիսների ընթացքում։ Իսկ եթե որոշ ժամանակ անց մտածի չաշխատել, կամ վարչական ղեկավարը կամ համայնքապետը որոշեն, որ այդ հաստիքն էլ է վերանում, ապա այս անձը զրկվում է վերջնահաշվարկ ու արձակուրդային ստանալու իրավունքից։ Իսկ որ երեքից մեկը երկու-երեք ամսում կարող է նման որոշում կայացնել՝ բոլորովին չի բացառվում։ Մինչդեռ համայնքապետը ստանում է 400 հազար դրամ աշխատավարձ, ունի 4 տեղակալ (250 հազարից սկսվող աշխատավարձով), նույնքան խորհրդական ու օգնական՝ նույնչափ աշխատավարձերով։ Ու պարզ չէ, թե սրանք ինչով են զբաղվելու, հատկապես, որ ամեն ոլորտի համար լուրջ բաժիններ են ստեղծվել ու ստեղծվում։ Եվ զազրելի է, երբ վերևներում խիստ անարդյունավետ աշխատանքի դիմաց միլիոնների հասնող աշխատավարձեր են ստանում, միջին օղակի ղեկավար կազմի ոչնչով չհիմնավորված, կրթական որևէ համապատասխանսություն չունեցող դյուժիններով խորհրդականներն ու օգնականներն անհասկանալի գործունեության, իրականում անգործության համար մի քանի հարյուր հազար դրամանոց աշխատավարձեր, նույնքան էլ պարգևավճարներ են ստանում ու ստանալու։ Եվ այս իրավիճակում, պետական մակարդակով, ամեն ինչ անում են փաստացի աշխատանքից ազատված այս խեղճ համայնքային ծառայողից (որ դեռ երեկ «երեք միլիոն վարչապետերից մեկն էր») օրենքով իրեն հասանելիք չնչին գումարը փախցնելու համար։ Իսկ գուցե քայլարածներն ավելի ճի՞շտ են։

Վարդան Մսրյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը