copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:37 16-02-2022

Բելառուսի և Հայաստանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք լինել չի կարող. Մակեյ

Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Հայաստանի մասին արած հայտարարությունները։

Ավելի վաղ Լուկաշենկոն հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը փախչելու տեղ չունի:

«Ի՞նչ է, կարծում եք` նրանք ինչ-որ մեկին պե՞տք են։ Նրանք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա տեսել է»,- ասել է Լուկաշենկոն` խոսելով Միութենական պետության ընդլայնման հեռանկարների մասին։

Մակեյի խոսքով՝ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր այդ թեմային չափազանց մեծ ուշադրություն են դարձրել։ Նա նշել է, որ պետք է հարցազրույցն ամբողջությամբ դիտել։
«Այնտեղ ոչ մի հիշատակում չի եղել այն մասին, որ որևէ մեկին ստիպում են անդամակցել ինչ-որ ինտեգրացիոն միավորման... Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ խոսակցություններ են տարածվում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,- ընդգծել է Բելառուսի ԱԳ նախարարը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել