copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:45 16-02-2022

Հայաստանում POS տերմինալների միջոցով գնումների ծավալն աճել է

Հայաստանում 2021 թվականին աճել է POS տերմինալների միջոցով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումների ծավալը։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը։
2021 թվականին, 2020-ի համեմատ, բանկային քարտերով էլեկտրոնային գործարքների թիվն ավելացել է 84 տոկոսով, իսկ դրանց ընդհանուր ծավալը՝ 56 տոկոսով:

Համացանցով արված գործարքների ցուցանիշն աճել է հիմնականում փոքր գործարքների հաշվին (ինտերնետի միջոցով գործարքների քանակն աճել է մոտ 50%–ով, իսկ ծավալը՝ միայն 2,5%-ով):
Ամենից շատ աճել է բանկոմատներով արված գործարքների ցուցանիշը (մոտ 60%): POS տերմինալների միջոցով հաշվարկներն աճել են մոտ 15 տոկոսով, ընդ որում՝ խանութներում, ռեստորաններում և սրճարաններում դրանք գնալով ավելանում են (2021 թվականին՝ ավելի քան 40 տոկոսով):
8,3 տոկոսով աճել է նաև բանկային քարտերի թիվը՝ կազմելով մոտավորապես 2 մլն 703 հազար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը