Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:58 16-02-2022

G7-ի երկրների արտգործնախարարները հրատապ հանդիպում են նշանակել Ուկրաինայի հարցով. Kyodo

«Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները ծրագրում են այս շաբաթ Գերմանիայում հրատապ հանդիպում անցկացնել, գրում է Kyodo գործակալությունը։

Հանդիպումը նախատեսվում է կազմակերպել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Կառավարական աղբյուրները հայտնել են, որ թեման լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Հանդիպման կազմակերպման վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա։

Մյունխենի անվտանգության համաժողովը կանցկացվի փետրվարի 18-20-ը, որին կմասնակցեն շուրջ 35 պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ի թիվս այլոց, համաժողովին կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, սպասվում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ժամանումը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել