copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:54 16-02-2022

Հնդկաստանի խոշորագույն ֆոնդային բորսան ղեկավարել է անհայտ «հիմալայցի յոգը»

Հնդկաստանի խոշորագույն ֆոնդային բորսայի նախկին գործադիր տնօրեն Չիտրա Ռամկրիշնան ֆինանսական որոշումներ է կայացրել Հիմալայներում բնակվող իր հոգևոր ուսուցչի՝ ոմն յոգի ղեկավարությամբ:

Ըստ Հնդկաստանի արժեթղթերի և բորսաների խորհրդի (SEBI) անցկացրած հետաքննության՝ Ռամկրիշնան պարբերաբար իր գուրուին է ուղարկել բիզնես ծրագրերը, տնօրենների խորհրդի նիստերի օրակարգերը և ֆինանսական վերլուծաբանների կանխատեսումները:

Արժեթղթերի գծով խորհուրդը հայտարարել է, որ ֆոնդային բորսան իրականում ղեկավարում էր այդ յոգը, իսկ նախկին տնօրենը պարզապես «խամաճիկ էր նրա ձեռքում»։

Մանրամասներն այնքան էլ շատ չեն, բայց, ըստ SEBI-ի, տիկին Ռամկրիշնան իր հոգևոր գուրուին հանդիպել է Գանգես գետի ափին քսան տարի առաջ և այդ ժամանակից ի վեր, ըստ կանոնախախտի, «բազմիցս դիմել է նրան՝ բազմաթիվ անձնական և մասնագիտական ​​հարցերի վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից