copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:08 16-02-2022

Պատրոն Դավիթը բանտում ակտիվ կյանքով է ապրում․ Հրապարակ

Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու բանակի երբեմնի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, պահվում են ԱԱԾ-ին կից մեկուսարանում։ Այս մասին փետրվարի 16-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը․

« Շատ քչերն են միայնակ նստում՝ դա կալանքի ամենածանր տեսակն է համարվում, սակայն ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է պնդել, իսկ հիմա՝ Դավիթ Տոնոյանը, որ խցում միայնակ լինի։ ՔԿՀ-ն ընդառաջել է։ Փոխարենը Դավիթ Գալստյանը բավականին ակտիվ կյանքով է ապրում բերդում․ նրա հետ նույն խցում է նաեւ Վարդենիսի նախկին համայնքապետ, դեկտեմբերի ընտրություններին «Միասնական Վարդենիս» դաշինքը գլխավորած Արամ Հարությունյանը»,- գրել է թերթը։

«Հրապարակին» պատմել են որ Պատրոն Դավիթը խցակիցներին առաջարկել է հրաժարվել բանտային հանձնուքից, եւ ինքն է ապահովում խցակիցների սնունդը՝ առողջ սննդի սկզբունքով։ Նա մարմնամարզությամբ է զբաղվում, հետեւում առողջությանը, դետոքսի օրեր է կազմակերպում, ինչպես նաեւ բանտային դոմինոյի մրցաշար է անցկացնում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում