copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:57 15-02-2022

Զելենսկու կատակը խուճապ է առաջացրել շուկաներում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեգնական արտահայտությունը Ռուսաստանի «ներխուժման» մասին իսկական իրարանցում է առաջացրել շուկաներում։ Քաղաքական գործչի կատակը խուճապային վաճառքների մի ամբողջ ալիքի պատճառ է դարձել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Խոսքը Զելենսկու այն արտահայտության մասին է, թե Ռուսաստանը Ուկրաինայի վրա «կհարձակվի» փետրվարի 16-ին։ Այս հայտարարության պատճառով նյույորքյան բորսայում S&P 500 ինդեքսը փլուզվել է 1,2%-ով, իսկ նավթը բարձրացել է մինչև 95 դոլար մեկ բարելի դիմաց։

Ավելի ուշ բաժնետոմսերը մի փոքր թանկացել են, իսկ նավթի գներն ընկել 95 դոլարից: Ալիքն ազդել է ոչ միայն բաժնետոմսերի վրա. արդյունքում աճել է ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսերի եկամտաբերությունը։

Զուգահեռաբար թանկացել են ճապոնական իենը և շվեյցարական ֆրանկը։ Դրանք գերազանցել են Մեծ տասնյակի արժույթների մեծ մասը: Դոլարի փոխարժեքը նույնպես բարձրացել է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը