Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:43 15-02-2022

Ջոնսոնն ու Բայդենը հայտարարել են Ուկրաինայի հարցով դիվանագիտական ​​«պատուհանի» մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ դեռ կա «պատուհան»՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար։

Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը միմյանց տեղեկացրել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ աշխարհի այլ առաջնորդների հետ վարած վերջին բանակցությունների մասին:

«Նրանք համաձայնել են, որ դիվանագիտության համար դեռ կարևոր պատուհան կա»,- ասվում է հայտարարության մեջ։

Բայդենն ու Ջոնսոնը նշել են, որ Ռուսաստանը «դեռ կարող է հետ կանգնել Ուկրաինային ուղղված իր սպառնալիքներից»։

Միաժամանակ նրանք ընդգծել են, որ եթե Մոսկվան ագրեսիվ գործողություններ ձեռնարկի Կիևի դեմ, դա Ռուսաստանի համար կվերածվի տևական ճգնաժամի, որն իր ազդեցությունը կունենա ամբողջ աշխարհի վրա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան