copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:57 14-02-2022

Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Աբու Դաբի, որտեղ հանդիպում կունենա թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի և այլ արաբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, գրում է ermenihaber-ը:
Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) համագործակցության ընդլայնման հարցը տարբեր ոլորտներում: Քննարկվելու է տարածաշրջանային, միջազգային մի շարք խնդիրներ ու հարցեր:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան ու ԱՄԷ-ն պատրաստվում են ստորագրել 12 պայմանագիր, որոնք առնչվում են առևտրային, ռազմական, բեռնափոխադրման, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներին:
Հիշեցնենք, որ 2021թ.-ի 21-ին Էրդողանն Անկարայում ընդունել էր Նահայանին։ Դա թագաժառանգի և ԱՄԷ ամենաազդեցիկ պետական գործչի առաջին այցն էր Թուրքիա 2012 թվականից ի վեր։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել