copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:56 14-02-2022

ԱՄՆ-ը 48 ժամվա ընթացքում Կիևից դուրս կբերի իր աշխատակիցներին

CBS հեռուստաալիքի փոխանցմամբ, Սպիտակ տունը նախատեսում է 24-48 ժամվա ընթացքում Կիևից դուրս բերել բոլոր ամերիկացի աշխատակիցներին։
ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրները հաղորդել են, որ բոլոր աշխատակիցները դուրս կբերվեն երկու օրվա ընթացքում։ Ընդ որում, չի նշվում, թե խոսքը հատկապես որ գերատեսչությունների որ աշխատակիցների մասին է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինը ամերիկացի այլ դիվանագետների հետ միասին Կիևից տեղափոխվում է Լվով։
Ուկրաինական լրատվամիջոցները նույնպես հաղորդել են, որ խոշոր գործարարներն ու օլիգարխները հեռանում են Ուկրաինայից։ Օրինակ, Ռինատ Ահմեդովը Կիևից մեկնել է Ցյուրիխ իր անձնական ինքնաթիռով։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան